«Ես չեմ իմանում, եթե կա էլ տենց մարդ, պետք է պատժվի, ով ուզում է լինի: Ես բանակում ութ տարի չկամ՝ շատ գիտե՞մ՝ կա՞…խի՞ չկա՝ լիքը կա…»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակի հաշվին հարստացած գեներալներին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նա չցանկացավ այդպիսի գեներալների անուններ հրապարակել. «Ես շառ անող չեմ, ինձի կսազի՞, որ մեկի վրա շառ անեմ, սկի հանրապետության դատախազը ռիսկ չի անում անուններ տա, ես որտի՞ց տամ»:
«Դուք հարո՞ւստ եք» հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Բա ի՞նչ եմ, բա կարո՞ղ ա քյասիբ եմ, չի երեւո՞ւմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ