Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն․ քաղաքապետը հանձնարարել է արձագանքել քաղաքացիների դժգոհություններին

Նոյեմբեր 15,2016 14:43

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադառնալով մասնավորապես փողոցների փոսանորոգման աշխատանքներին և այս մասով պարբերաբար հնչող դժգոհություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքներն ու համապատասխան լուծում տալ դրանց:

«Ճանապարհաշինական աշխատանքների որակի հետ կապված ցանկացած թերություն վարորդների համար դառնում է լրացուցիչ անհարմարության պատճառ: Թեև ներկայիս եղանակային պայմանները պլանային աշխատանքներ չեն ենթադրում, սակայն դա չի նշանակում, որ մեր քաղաքացիների այս հարցի վերաբերյալ դիմումները պետք է անտեսվեն: Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն: Ըստ այդմ, ուսումնասիրեք քաղաքացիների այն դիմում-բողոքները, որոնց լուծումը հետաձգման ենթակա չէ: Հետևողական եղեք այս հարցում և համագործակցելով ճանապարհաշինական պարտավորությունները ստանձնած ընկերությունների հետ ապահովեք ընթացիկ փոսալցման աշխատանքների իրականացումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են վարչական շրջանների բոլոր գետնանցումները, որի արդյունքում 18 գետնանցումներից 12-ում արձանագրված թերությունները վերացվել են: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում սեփականատերերի և վարձակալների միջոցներով բոլոր գետնանցումները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930