«Վանաձորում հարցումներ կատարելու եւ նորընտիր քաղաքապետի մասին բնակչության կարծիքը պարզելու անհրաժեշտություն չկա»,-կարծում է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Էլ ի՞նչ հարցում, երբ ավագանիները բոյկոտել են ավագանու նիստը, իսկ իշխող կուսակցությունը չունի մեծամասնություն: 18 մանդատները չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ լինելու հանգամանքը: Հետեւաբար, նա պետք է հրաժարական տա, մենք սպասում ենք նրա հրաժարականի դիմումին»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Մամիկոն Ասլանյանը չի կարող Վանաձորը կառավարել, դա է ցույց տալիս 18 ավագանիների բոյկոտը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ