Ս.թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում /տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի/` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
Կանգառի վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 11-ը /ք.Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են/, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:
Կարդացեք նաև
ՌԴ–ում ՀՀ դեսպանություն
Մամլո ծառայություն