«Ես Ձեզ կարող եմ տալ փաստաթղթեր, որ ոչ թե մեկ-երկու, այլ երեսուն գույք կա ԱՄՆ-ում՝ Գեւորգյան Արթուրի անունով: Ընտրությունները մոտենում են, ես հասկանում եմ, որ այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում առանձնատներ ունենալու տեղեկություններին՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Հարցին՝ «այսինքն, Ձեր ֆինանսական միջոցները չէի՞ն ների նման գույք ձեռք բերել», նա այսպես արձագանքեց. «Ես 20 տարի եղել եմ մեծ սպորտում: Եթե կան ինձ նախանձողներ, կարող եմ անցած ճանապարհս ներկայացնել: Իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է 300 000 դոլար: Ես երկու օլիմպիական խաղերի մասնակից, մի շարք խոշոր մրցաշարերի մասնակից մրցանակակիր-բռնցքամարտիկ եմ եղել, եւ շատ նորմալ է, որ լիներ…»:
Արթուր Գեւորգյանը պնդեց, որ Միացյալ նահանգներում գույք չունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ