Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, նորմալ է». Արթուր Գեւորգյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 12:58

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը կարծում է, որ բանակի համար գանձվող գումարը տոկոսային պետք է լինի, այսինքն, քիչ աշխատավարձ ստացողը վճարի քիչ, շատ ստացողը՝ շատ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա չբացառեց, որ այդ առաջարկը կներկայացնի:

Անդրադառնալով բանակի հաշվին հարստացած գեներալների գումարները բանակին վերադարձնելու կարծիքներին, Գեւորգյանն ասաց. «Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, շատ նորմալ եմ դա համարում: Իսկ եթե հարստացել է բանակի հաշվին, դրա համար կան պատկան մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել…ի՞նչ գիտեք՝ չեն զբաղվել»:

Գեւորգյանը լրագրողներին մեղադրեց՝ ասելով. «Դուք հասարակության մեջ ստեղծում եք մի կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է որպես վատ…համաձայն եմ, որ կան չարաշահող պաշտոնյաներ եւ հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, բայց թող պատկան մարմինները նրանցով զբաղվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930