Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարն ընդունելի է և ընկալելի. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 15,2016 12:38

Սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց ընտանիքների սոցիալական կարիքները հոգալու համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամիսը 1000 դրամ գանձելու նախաձեռնության վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնում են պատգամավորները։

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

-Բոլոր տեսակետներից ընկալելի՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ մարդկային առումով ընդունելի ու հասկանալի, ամեն հայի սրտից բխող նախաձեռնություն է։ 1000 դրամը իրենից մի բան էլ չի ներկայացնում կարծում եմ, յուրաքանչյուրը ինչ-որ չափով պետք է կամենա իր նպաստը բերել զինծառայողների ընտանիքների սոցիալական բեռի թեթեւացմանը, եւ ինձ համար ուղղակի անընդունելի է, երբ հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք սրա մեջ վատ բան են տեսնում։

Սա երեւի թե նաեւ մարդկային տեսակի հարց է, ցավոք սրտի, մեզանում կան մարդիկ, որոնք նույնիսկ ամենալավը, անխոցելին էլի փորձում են սեւ գույներով ներկայացնել։ Ինչ կարող եմ ասել՝ Աստված իրենց հետ։

-Բարձր եւ ցածր վարձատրվողներից տարբեր չափի գումար գանձելու՝ աշխատավարձերին համարժեք մասհանումներ պահելու առաջարկությունը ձեզ համար ընդունելի՞ է։

-Երբ համակարգը աշխատի, այն ժամանակ գուցե կարելի է մտածել տարբերակված մոտեցում մտցնելու մասին։ Բայց որ գաղափարը ճիշտ է, եւ գաղափարը պետք է ողջունել՝ կասկած չունեմ։

Ասել, որ ինքը՝ երեւույթը, գաղափարը սխալ է՝ այդ մտածելակերպն այն աստիճան անընդունելի է ինձ համար, որ չեմ էլ ուզում խորանալ մանրամասների մեջ եւ գնահատական տալ այդ ամենին. անընդունելի է, եւ վերջ։

-Կա նաեւ հակառակ կարծիքը՝ որ այս նախաձեռնությունը ինչ-որ տեղ նույնիսկ ուշացած է։

-Քիչ առաջ հենց դա էի ասում՝ մենք պետք է հասկանանք, որ շրջապատված ենք ոխերիմ հարեւաններով, եւ տարիներ, տասնամյակներ շարունակ պաշտպանում ենք գոյատեւման մեր իրավունքը. կամա-ակամա հայտնվել ենք այս աշխարհագրական տարածաշրջանում եւ դատապարտված ենք՝ մեր բանակն ավելի հզորացնելու, ապահովելու խաղաղությունը տարածաշրջանում։

Իսկ տարածաշրջանում խաղաղությունը ապահովելու մի ճանապարհ կա՝ բարձրացնել բանակի ոգին եւ մարտունակությունը։ Այնպես որ, մենք հեծանիվ չենք հորինել։ Բոլորս գիտենք, չէ՞, թե ինչպիսի գուրգուրանք, սրբացման հասնող վերաբերմունք կա Իսրայելում իրենց բանակի նկատմամբ, անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերվում օրվա իշխանությանը։ Սա իշխանության հարց չէ՝ պետության, հայրենիքի խնդիր է։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930