Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա. «Փաստ»

Նոյեմբեր 15,2016 12:22

Հատված «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հարցազրույցից:

– Պարոն Հոկտանյան, այն ուղին, որն ընտրվել է մեր երկրում կոռուպցիան վերացնելու համար, ճի՞շտ է։

– Իսկ ի՞նչ ուղի է ընտրվել։

– Չգիտեմ։

– Ես էլ չգիտեմ։

– Համենայն դեպս ասվում է, որ ուզում են վերացնել կոռուպցիան։

– Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա։ Այն պետք է գոնե նվազի։ Իսկ եթե փորձեն ամբողջությամբ վերացնելու համար դաժան պայքար մղել, ապա կարող է բերել հակառակ արդյունքի։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հարկավոր է դանդաղ գործողություններով կոռուպցիան նվազեցնել։ Օրինակ, տեսեք, Վրաստանում կտրուկ քայլերի դիմեցին, մի քանի տարի լավ էր, բայց հիմա կրկին խնդիրներ են առաջանում։ Պատճառն այն է նաև, որ եթե կոռուպցիան ուզում ես արագորեն վերացնել, ապա հասարակությանը պետք է առաջարկես այլընտրանքային տնտեսական կամ քաղաքական մոդել։

– Այսինքն՝ վարչական միջոցներով հնարավոր չէ՞ պայքարել կոռուպցիայի դեմ։

– Իհարկե ոչ։ Միայն վարչականով՝ ոչ։ Միայն պատժելով՝ ոչ։ Միայն կանխարգելելով առանց պատժելու՝ ոչ։ Առանց հանրային աջակցության, երբ ունես անտարբեր և կոռուպցիան հանդուրժող հասարակություն, կրկին ոչինչ անել չես կարող։ Պարզապես պետության խնդիրն է որոշել, թե ինչից սկսել։ Քանզի շարունակել նույն կերպ ապրել ու աշխատել՝ սպասելով, որ բնակչությունը մի օր կակտիվանա, չի կարելի։ Բնակչությունը կարող է բոլորովին այլ հարցի հետ կապված ակտիվանալ։ Ինչպես, ասենք, ապրիլյան պատերազմից հետո եղավ։ Բայց եթե նման այլ հարցեր չկան՝ աշխարհաքաղաքական կամ տնտեսական ծանրագույն վիճակ և այլն, ապա հատուկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանում հավանական չեմ համարում ժողովրդական մոբիլիզացիան։

Նախ և առաջ հարկավոր է փոխել տնտեսական մոդելը։ Ներկա մոդելով քիչ հավանական է, որ մենք կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ քայլեր անել։

 

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930