Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ժողովուրդը, որն իր զինվորի համար 1000 դրամ չի տալիս, պատրաստ է սեփական երկիրը տալու ուրիշի զինվորին. Հակոբ Հակոբյան. «Իրատես»

Նոյեմբեր 15,2016 12:16

Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցության անդամ)

– Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախ իշխանության հանդեպ հանրության դժգոհությունից, բոլորը մեկ մարդու պես կանգնեցին բանակի կողքին, իսկ այսօր «1000 դրամ» անունը ստացած նախագծի դեմ են խոսում, որովհետև վստահ չեն, որ այդ գումարները նպատակին կծառայեն։ Ինչո՞ւ է իշխանությունը խնդիրը տեղափոխում հոգեբանական հարթություն և դավաճաններ փնտրում։

– Չխորանալով նախագծի մանրամասների մեջ, կասեմ միայն հետևյալը, այն ժողովուրդը, որն իր հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորի համար 1000 դրամ չի տալիս, պատրաստ է սեփական երկիրը տալու ուրիշի զինվորին։ Ինձ համար անհասկանալի է նաև հետևյալը, այն հասարակությունը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պատրաստ էր իր կյանքի գնով սահմանում կռվելու և հայրենիքը պաշտպանելու, այսօր հաշմանդամ զինվորին 1000 դրամ վճարելու համար վրդովված է, նեղացած։

– Հասարակությունն ամենևին էլ չի զլանում այդ գումարը փոխանցել, խնդիրը մի տեղափոխեք այդ հարթություն։ Մարդկանց զայրույթը պայմանավորված է այն բանով, որ բանակի հաշվին հարստություն են կուտակել որոշ անձինք, գեներալներ, ու փոխանակ նրանց պարտադրեք փոխհատուցել այդ գումարները, շարքային քաղաքացիների վրա լրացուցիչ հարկատեսակ եք ավելացնում։

– Ես ունեմ շատ երկրների օրինակներ, որտեղ հստակ նշված է, թե իրենց զինվորին ինչպես են վերաբերվում։ Իսկ Ձեր նշած դիտարկումները պետք է նայել երկրում առկա խնդիրների համատեքստում և, ըստ այդմ, լուծումներ գտնել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930