Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համբուրգում արտգործնախարարների հանդիպմանը կարող են քննարկվել առանցքային հարցեր. Ուորլիք

Նոյեմբեր 15,2016 12:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ հանուն կայուն խաղաղության: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Դիվանագետը հույս է հայտնել, որ համանախագահներին կհաջողվի Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը կողմերը կարող են քննարկել կարևոր, առանցքային հարցեր, հատկապես Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը:

«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ՝ հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու համար»,- ասել է Ուորլիքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930