Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 15,2016 11:45

Հատված ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցից:

– 1000 դրամների նախագծի մասին։ Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը։

– Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը։ Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսին

էր մեր բանակը։ Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի։

Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն։ Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են։ Խնդիրը վստահության պակասն է։ Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ։ Ես կարծում եմ՝ 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ։ Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է։ Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն։

– Այսօր Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը։

– Ես, օրինակ, հայտարարել եմ, չէ՞, ով է գողանում եւ ինչքան։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում։ Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում։ Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ։ Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930