Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. Արտիստներին օգտագործում են քաղաքական նպատակներով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2016 11:36

«Ժողովուրդ»-ը շոուբիզնեսյան խնդիրների եւ այդ դաշտին անհրաժեշտ փոփոխությունների մասին զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ։

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում շոուբիզնես հասկացություն, առհասարակ, չկա։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում կարո՞ղ ենք երբեւէ կոտրել այդ կարծիքը։

– Կարծում եմ մեզ մոտ շոու-բիզնես, այնուամենայնիվ ինչ-որ չափով կա։ Եթե մենք ուզում ենք անել այն, ինչ անում են, օրինակ, Բրոդվեյում կամ Հոլիվուդում, իհարկե, անիմաստ կերպով ընկնում ենք երեւակայության գիրկը։ Լավ շոուն հարուստ երկրներին է բնորոշ, իսկ այն գումարները, որոնք ծախսվում են այդ համերգների ընթացքում, մեր երկրի բյուջեի չափ է։ Բայց մենք մեր չափի մեջ կարող ենք ունենալ էսթետիկապես գեղեցիկ, հարուստ համերգներ։

Բայց արդյո՞ք իմ նշած սեւ ցուցակներում հայտնված մարդկանց էլ են հովանավորում։ Այնպիսի տպավորություն է, որ անընդհատ նույն դեմքերին են աջակցում։

– Այո՛, այդ խնդիրը կա։ Արտիստներին օգտագործում են քաղաքական նպատակներով։ Այս հարցերով պետք է մշակութային վերլուծաբաններն էլ զբաղվեն։ Օրինակ՝ քաղաքական վերլուծաբաններ շատ ունենք, մշակութային բացարձակ չունենք։ Սա ցավալի հանգամանք է։ Պետությունը քաղաքական դաշտը «զարդարելու» համար է գումարներ ծախսում։ Լավ կլիներ՝ այդ բացը լրացնեինք, մեր բացթողումների ու հեռանկարների մասին խոսեինք։ Ճիշտ կլինի աջակցել նաեւ տարբեր պրոդյուսերական կենտրոնների զարգացմանը։ Թէ չէ ստացվում է՝ ունենք կենտրոններ, որոնք, սակայն, հազվադեպ են լավ արդյունք գրանցում։ Առհասարակ, լավ կլիներ՝ մշակույթի նախարարը պարբերաբար կլոր սեղանի շուրջ հավաքեր արվեստագետների եւ այս թեմաներով քննարկումներ իրականացներ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930