Լրահոս
Օրվա լրահոսը

Արդար մօտեցում. «Ասպարեզ»

Նոյեմբեր 15,2016 11:03

Հայոց բանակի նահատակ եւ հաշմանդամ զինուորներու ընտանիքներուն արժանապատիւ կեանք ապահովելու նպատակով մշակուած օրինագիծը համաժողովրդական քննարկման կ՛ենթարկուի, եւ կը յուսանք, որ զայն մշակողները պատրաստ են բաց միտքով սերտելու կառուցողական ու սրտցաւ առաջարկները եւ բարեփոխման ենթարկելու զանոնք:

Այս նախագիծը նախ եւ առաջ պէտք է բացառէ հաւանական որեւէ բացասական հակազդեցութիւն՝ ժողովուրդի որեւէ հատուածի ու խաւի մէջ: Համաժողովրդական համախոհութիւնը անհրաժեշտ է, որպէսզի շահուած բարոյական օգուտը չփոշիանայ վերապահումներով կամ արդար հիմք ունեցող նկատառումներով:

Այս հարցին քննարկման ընթացքին, պէտք է նաեւ խուսափիլ հայրենասիրական հռետորութեան օգտագործումով՝ քննարկումը կամ նոյնիսկ քննադատութիւնը լռեցնելու փորձութենէն: Մեր անձնական մասնակցութիւնը կամ հապճեպօրէն ճշդուած հազարական դրամի սակէն աւելին տալու մեր պատրաստակամութիւնը չ՛արդարացներ անտեսելը ծանր տնտեսական վիճակի մէջ ապրող քաղաքացիին ընդվզումը՝ իրեն պարտադրուած անհամեմատ զոհաբերութեան դէմ:

 

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930