Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհը շուռ տվող» ծրագրեր դեռ ներկայացված չեն, դրա համար ժամանակ է պետք. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 15,2016 10:53

Լրացավ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու երկու ամիսը։ Սովորաբար ընդունված է պաշտոնյաների գործունեության առաջին փուլի արդյունքները ամփոփել պաշտոնավարության 100-րդ օրը։ Այդ պայմանական ժամկետի կեսից ավելին արդեն անցել է։

Որոշակի արդյունքներ կարող ենք արձանագրել։ Օրինակ, բենզինի գինը նվազեց մոտ 30 դրամով։ Պաշտոնապես խոստացան, որ գազի գինն էլ կնվազի մոտ 5 տոկոսով։ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում նա մի քանի խորհրդակցություն է անցկացրել, պահանջել է ծրագրեր ներկայացնել, որոնցով հնարավոր է «աշխարհը շուռ տալ»։ Դադարեցրել է ՊԵԿ-ի՝ «Դիլիջանի ուսումնական կենտրոնի» շինարարությունը եւ որոշել է այն վաճառել։ Մաքսային ծառայությունում կադրային զգալի փոփոխություններ է արել…

Պետք է նկատել, որ տեմպի առումով վատ չէ։ Նույնիսկ կարելի է ասել աննախադեպ տեմպ է։ Ինչ արդյունքներ կտան այս քայլերը՝ դեռ դժվար է ասել։ «Աշխարհը շուռ տվող» ծրագրեր դեռ ներկայացված չեն, դրա համար ժամանակ է պետք, իսկ քայլերից առնվազն մի քանիսը բավական կասկածելի «անատոմիա» ունեն։ Օրինակ, ի՞նչ տնտեսագիտական հաշվարկ է դրված գազի սակագնի նվազման հիմքում, այնքան էլ հասկանալի չէ։ Իսկ բենզինի գնի նվազումը չափազանց տարօրինակ իրադարձությունների հետեւանք է։ Էժան բենզին ներկրող ընկերությունը գրանցվել է նախկին վարչապետի հրաժարականի օրը ու արդեն շոշափելի ծավալներով մտել է շուկա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930