Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյան. «Բերեք նման հիմնադրամներով չծաղրենք մեր զոհվածների ընտանիքներին». «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2016 10:39

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ի թիվս շատ շատերի, բացասական կարծիք ունի, այսպես կոչված, «բանակի հարկի» վերաբերյալ։ Նա առավել մտահոգիչ է համարում այդ «հարկատեսակի» բարոյահոգեբանական կողմը եւ կարծում է, որ դա ահազանգ է այն մասին, որ բանակում հետայսու նույնպես լինելու են զոհեր ու վիրավորներ, որոնց աջակցելու համար էլ պիտի ամեն ամիս ազգովի «փող քցվենք»։

«Տա Աստված, որ 2017 թվից հետո այլեւս ոչ մի զոհ չունենանք, ոչ մի զինվոր թող չվիրավորվի, թող չհաշմվի։ Եվ բերեք նման հիմնադրամներով չծաղրենք մեր զոհվածների ընտանիքներին, չթիրախավորենք նրանց, որոնք, Աստված մի արասցե, 2017-ի հունվարի 1-ից սկսած պիտի կորուստ ունենան՝ զինվոր կամ զինծառայող կորցնեն կամ վիրավոր զինվոր ունենան։ Մեր՝ հատկապես որդեկորույս մայրերիս անունը շահարկելը, ժողովրդի հայրենասիրական զգացմունքների հետ խաղ անելը, մեղմ ասած, մեզ պատիվ չի բերում,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով։- Խոսքն այդ 1000 դրամի՝ գումարի քանակի մասին չէ։ Մենք նախապես չպետք է պատրաստենք բանակում զինվոր ունեցող ընտանիքներին, թե՝ տեսեք, մարդիկ հազար դրամներ են տալիս, եւ եթե դուք ձեր մինուճար տղաներին կորցնեք, պետությունը ձեր կորուստը փողով կհատուցի կամ սատար կկանգնի ձեր հաշմանդամ որդուն։ Զոհվածների անունները տարատեսակ գումարային հարցերում շահարկելն ավելացնում է որդեկորույս մայրերիս սրտի մրմուռը, որը ոչ մի գումարով փարատել հնարավոր չէ»:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930