Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անվտանգության լուրջ կասկածներ ու մտահոգություններ. «Ժամանակ»

Նոյեմբեր 15,2016 10:38

Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ծավալվում իշխանության նախաձեռնությամբ ԱԺ ներկայացված 1000 դրամների պարտադիր գանձման մասին օրինագծի շուրջ, Ռուսաստանի Դաշնության նախագահը հավանության է արժանացրել ՌԴ կառավարության առաջարկը` հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:

Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին հայկական կողմի հետ բանակցել և ստորագրել այդ համաձայնագիրը: Ինչ է նշանակում հայ-ռուսական բանակցություն, ըստ էության բոլորի համար է մոտավորապես պարզ: Որպես կանոն, այդ բանակցությունների արդյունքում ստացվում է այն, որ Հայաստանն ինչ-որ բան փոխանցում է, հանձնում կամ լավագույն դեպքում վաճառում Ռուսաստանին:
Եթե խոսքը վերաբերում է միացյալ զորախմբի շուրջ բանակցություններ սկսելուն, ապա մեղմ ասած մտավախություն է առաջանում, որ այս անգամ այդ ինչ-որ բանը կարող է կապված լինել Հայաստանի բանակի հետ: Իսկ բանակը ըստ էության մնացել է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության, ըստ էության, վերջին և միակ երաշխիքը, որի վերաբերյալ, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո գործ ենք ունենում հերթական վտանգավոր և անհասկանալի, հանրության համար մեղմ ասած ոչ թափանցիկ գործընթացի հետ: Նախ՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագրի վավերացումն էր, այժմ ահա միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման բանակցությունը:

Ինչպես ՀՕՊ դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի վերջո ով և ինչպես է որոշում կայացնելու Ադրբեջանից հայկական երկնքին սպառնալիքների դեպքում, այդպես էլ անհասկանալի է, թե ինչ է անելու միացյալ ՀՕՊ-ը, կռվելո՞ւ է ի վերջո Ռուսաստանն Ադրբեջանի դեմ, եթե այն սպառնա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը, թե ոչ: Ով է հրամաններ արձակելու, ինչպես, ինչ սկզբունքով: Գուցե այդ բոլոր հարցերը դեռ պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, սակայն քանի որ կա հայ-ռուսական բանակցությունների դառը փորձը, և առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ըստ էության նաև զուտ ոլորտից բխող տրամաբանությամբ զգալիորեն փակ մաս ենթադրող բանակցությունների, միացյալ զորախմբի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է իսկապես լուրջ մտահոգությունների առարկա:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930