ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանդիպմանը լրագրողները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մանրամասնել նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի օրակարգային հարցերը՝ մասնավորապես, թե քննարկվելո՞ւ է կուսակցության երկու առանցքային ղեկավար՝ կուսակցության նախագահ եւ կուսակցության խորհրդի նախագահ, ունենալու հարց, որին պարոն Շարմազանովը տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
«Մեր մոտ երկու ղեկավար երբեք չի եղել: Միշտ եղել է մեկ ղեկավար՝ կուսակցության ղեկավարը: Եթե թեկուզ տեսականորեն ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, խորհրդի նախագահ մեր մոտ միշտ եղել է կուսակցության նախագահի կամ առաջին տեղակալը, կամ նման ֆունկցիա ունեցող մի որեւէ անձնավորություն: Դրա համար մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում: Մեր կուսակցությունը դեռ երկար տարիներ ղեկավարելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ես չեմ կարծում, թե «Հանրապետական» կուսակցության կայանալիք համագումար ընտրված որեւէ պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը չի լինելու Սերժ Սարգսյանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ