Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Հայաստան ժամանելը կրքեր է բորբոքել: Պատճառը նրա պատրիարքի վրդովեցուցիչ նամակն էր Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:
Aravot.am-ը մեկնաբանության խնդրանքով կապվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանի հետ, ու հետաքրքրվեցինք Արամ արքեպիսկոպոսի առաքելության նպատակով, նաեւ, թե ում հրավերով է եկել Հայաստան:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան, հոգևորականների ուղեկցությամբ, ինչ, որ անում է Մայր Աթոռի ցանկացած միաբան ցանկության պարագային։ Կարճ այց է, վստահաբար հանդիպում կունենա Վեհափառի հետ։ Այստեղ որևէ արտառոց երևույթ չկա, Նվիրապետական Աթոռների և մեր թեմերի բարձրաստիճան եկեղեցականներ միշտ էլ այցելում են Մայր Աթոռ»,-ասաց տեր Վահրամը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ