Արթիկի նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը կադրային փոփոխություններ կանի քաղաքապետարանում, նա կազատվի ինչպես փոխքաղաքապետից, այնպես էլ բաժնի որոշ պետերից։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ազնվորեն տեղեկացրեց նա։ Լրագրողներից մեկի հարցին, թե սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ, Մխիթար Վարագյանն ասաց․«Իհարկե, սպասվում են փոփոխություններ»։
Նա իր պատասխանով այնպիսի տպավորություն թողեց, կարծես հենց այդպես էլ պետք է լինի, դա բնականոն է։ Ովքեր կլինեն կրճատվողների ցուցակում, Մխիթար Վարագյանը խորհուրդ տվեց․«Կաշխատենք,կտեսնենք» ու իր փոփոխությունները մեկնաբանեց երիտասարդությանը ինչքան հնարավոր է քաղաքապետարանի աշխատանքներում ընդգրկելով։
Նկատենք, սակայն, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հետաքրքրիր պատկեր էր ստեղծվել Արթիկի քաղաքապետարանում, որոշ բաժնի պետեր սատարել էին մյուս թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին։ Նրանք, որոնք դեմ էին եղել Վարագյանին, մեր տեղեկություններով, հենց այսօր աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
Արթիկցիների ասելով, դիմում տվողների ցանկում են եղել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կարեն Բիչախչյանը, քաղաքային տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Թևոս Սոնայանը,Աշոտ Վարդանյանը, փոխքաղաքապետ Գևորգ Ղուլիջօղլյանը։
Կարդացեք նաև
Նշենք, սակայն, որ Արթիկի ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանի հայրը՝ Թուրինջ Պետոյանը վերընտրվել է ավագանու անդամ, այսպես, թե այնպես նա ի պաշտոնե վերահսկելու է Մխիթար Վարագյանի գործունեությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Զարմանալի կլիներ,եթե փոփոխություններ չլինեին:Նոր քաղաքապետ է եկել,նոր թիմ պետք է հավաքվի նախանշված ծրագրերը իրագործելու համար:Այդպես է ամենուր….