Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվն ու մոտոցիկլետն անդադար փորձանքի մեջ են գցում գյումրեցիներին

Նոյեմբեր 14,2016 20:40

Մինչ ՀՀ որոշ փոխնախարարներ սեփական օրինակով գովազդում են շքեղ մեքենաներից հրաժարվելն ու քաղաքակիրթ աշխարհի պաշտոնյաների  ու բնակիչների նման համեստ տրանսպորտային միջոցներ օգտագործելը, Գյումրիում արդեն երկու օրվա մեջ երկու վրաերթ է գրանցվել, երկու դեպքում էլ տուժողները հեծանվորդն ու մոտոցիկլավարն են։ Այսօր Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցում, դեպի Անի թաղամաս տանող հատվածում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է մոտոցիկլավար 21-ամյա Հովհաննես Տանաշյանին։ Երիտասարդին տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

15086242_994886280657217_1406042636_n

Ըստ բժշկական կենտրոնի պաշտոնական տեղեկատվության, 1995 թվականին ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Տանաշյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա եւ տրավմատիկ շոկ, նա ստացել է դիմածնոտային տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Իսկ երկու օր առաջ Գյումրու Ալեք Մանուկյան-Շիրակացի խաչմերուկում «Դատսուն» մակնիշի ավտոմեքենան հարվածել էր 65-ամյա հեծանվորդ Ռուբեն Հարությունյանին։ Նրան ևս գանգուղեղի բաց կոտրվածքով ու աջ ազդրի վերին կոտրվածքով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Մոտոցիկլավարի ու հեծանվորդի բախտը թեևս բերել է, որ իրենց հարվածողները փախուստի չեն դիմել, ճիշտ ժամանակին շտապօգնություն են կանչել։ Պարզ է, որ այս համեստ տրանսպորտային միջոցները քարուքանդ փողոցներ ունեցող Գյումրու համար չեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գյումրեցի (հեծանվորդ) says:

    Շատ ցավալի դեպքեր են տեղի ունեցել մեր քաղաքում, բայց սրանից պետք է անել մի քանի հետևություն:

    1. Մեքենաների վարորդները պետք է զգյուշ լինեն ցանկացած երկանիվ տրասպորտի հանդեպ:

    2. Հեծանվորդը պետք է անպայմանորեն կրի սաղավարդ և պահպանի հեծանվորդի համար նախատեսված երթևեկության կանոնները:

    2.1 Դրանցից ամենակարևորը հեծանիվը պետք է վարել մեքենաների ընթացքի ուղղությամբ` հնարավորինս մայթին մոտ և բոլոր տրասպորտային միջոցների պես պետք է հարգել երթևեկության բոլոր կանոննորը:

    3. Հեծանվորդը քաղաքում պետք է զգուշ լինի և պահպանի թույլատրելի արագություն:

    4. Եվ ամենակարևորը. հեծանիվը պետք է լինի անթերի վեիճակում:

    P.S. Հեծանիվները շատանալու են տարեցտարի և դրա դեմ ոչ ոք, ոչինչ անել չի կարող (ինչ եք կարծում բոլորը կարող են մեքենա գնել, մի հատ արեք նայենք մեր տաքուկ օֆիսներից դուրս):

    Վերջաբան. պետք է միասին փորձնեք իրազեկել վարորդներին և հեծանվորդներին նման դպքերը կանխարգելու համար:

    Հարգանքներով` Գյումրեցի հեծանվորդ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930