Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի կոչը` Մամիկոն Ասլանյանի օգտին թաքուն քվեարկողներին

Նոյեմբեր 14,2016 20:02

«Իրավիճակն, իսկապես, անընդունելի է: Ավագանին պետք է աշխատի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով Վանաձորում ստեղծված վիճակին: Հիշեցնենք, ՏԻՄ ընտրություններից հետո, բոլորի համար զարմանալիորեն քաղաքապետի պաշտոնում ընտրվելու անհրաժեշտ ձայները ստացավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Մինչդեռ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել այն մասին, որ սատարելու են ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Արդյունքում, քաղաքական այդ ուժերը բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը, ինչի արդյունքում հնարավոր չի լինում քաղաքի բյուջեն հաստատել եւ աշխատել:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում այդ չորս անձանց, ովքեր թաքուն է քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին, ինքնաբացահայտվել. «Եթե վախկոտ չեք, եթե դուխ ունեք, եթե տղամարդկություն եք ունեցել ու թաքուն քվեարկել եք փակ-գաղտնի քվեարկության ժամանակ, անկախ  նրանից, թե որ կուսակցությունից եք, հայտարարեք`  մենք ենք արել, լավ ենք արել: Տղամարդկություն ունեցեք` հայտարարեք` հանուն ձեր քաղաքի: Դրանից հետո միայն ավագանին կաշխատի»:

Նաիրա Զոհրաբյանը որեւէ խնդիր չի տեսնում, եթե նրանք անգամ ԲՀԿ-ից լինեն: Բայց գտնում է, որ, անպայման, պետք է նման հայտարարությամբ հանդես գան, որ քաղաքի ավագանին աշխատելու հնարավորություն ստանա. «Վանաձորցին մեղավոր չի, որ չորս տղամարդ այդքան տղամարդկություն են ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930