Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա Նուրսուլթան Նազարբաևի հետ մտերմիկ կապերը Արթիկ քաղաքին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2016 19:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի երկրորդ քաղաքի՝ Արթիկի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, որը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր իր իսկ կուսակցության՝ Հանրապետականի առաջադրած թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին, պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե կօգտագործի՞ Ղազախստանում բնակվող, Նուրսուլթան Նազարբաևի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող իր մեծահարուստ եղբոր՝ Դավիթ Վարագյանի կապերը ի օգուտ ծանր սոցիալական պայմաններում գտնվող Արթիկ քաղաքի։ Ի պատասխան մեր հարցի՝ Մխիթար Վարագյանն ասաց․«Իհարկե, կօգտագործենք, արդեն իսկ օգտագործում ենք»։

Նա մանրամասնեց, որ Ղազախստանում բնակվող իր եղբայրը ընկերների հետ պատրաստվում է Արթիկում կարի ֆաբրիկա բացել, ամեն ինչ անելու են, որպեսզի գոնե 700 աշխատատեղ ստեղծվի այս քաղաքում։ Ըստ քաղաքապետի, սկզբում որոշել էին 400 աշխատատեղ բացել, բայց հետո փոշմանեցին ու մտածեցին գոնե 700 պետք է լինի։ Մեր ճշտող հարցին, թե կա՞ շուկա, որտե՞ղ են իրացնելու արտադրանքը, Մխիթար Վարագյանը վստահեցրեց, որ շուկայի խնդիր չկա, կտանեն արտասահման։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին ու դեսպանատան աշխատակիցներին Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարյանի հետ ծանոթացրել էր հենց Մխիթար Վարագյանը, որը 9 տարի շարունակ եղել է ԱԺ պատգամավոր։ Ղազախները վերանորոգել էին գյուղի մանկապարտեզը, գրադարանը, Ղազախստանի անկյուն հիմնել, համալրել գրքերով, նույնիսկ Հառիճավանք տանող ճանապարհն էին անվանակոչել Նուրսուլթան Նազարբաևի անունով։

nazarbaev_1

Բայց երբ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայում գրկախառնվել էր Էրդողանի հետ ու ձեռք-ձեռքի տված լուսանկարվել, Հառիճի բնակիչները պոկել էին Նուրսուլթան Նազարբաևի անվան ցուցանակը գյուղի փողոցներից, իսկ գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը գրադարանից հանել էր Ղազախստանի անկյունը, հետ ուղարկել ղազախների նվիրած գրքերը, ավելին Նազարբաևի նկարները հատ-հատ պոկել էր գրադարանի պատերից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սյուզի says:

    Դատարկ խոսքերա ռազ ՀՀԿ-ական պաշտոնյա է ասում ուրեմն 150 տոկոս սուտա
    թե ասա այ պաշոնյա եթե այդքան սրտացավես եղբորդ հետ գյուղի քաղաքի գործազուրկ ժողովուրդի համար մինջ ընտվելը բացեիք ինչն էր խանգարում: 700 տարի ՀՀԿ-ըն սարեր ձորերա խոստացել բայց մինջ այսօր ոչմի խոստում չի կատարվել էլ ուր մնած ձեզ հավատանք:
    Նազարբաեվը թուրքին սատարի ապրիլյան դեպքերն էլ վկա – մոռացաք՞ իհարկե.. մոռացաք ինչպես մոռանում եք ընրություներից ընրություն …. :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930