«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր «Ռուսաստանի հայտնի հայ լրագրողները մասնագիտության, աշխարհի, իրադարձությունների եւ իրենց մասին» թեմայով հեռուստակամուրջ:
Հեռուստակամրջին մասնակցում էին Ռոսիա հեռուստաալիքի «Վեստի նեդելի» տեղեկատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը, հեռուստահաղորդավար, գրող, հրապարակախոս, բլոգեր Արմեն Գասպարյանը:
Լրագրողները բանախոսներին խնդրեցին անդրադառնալ ադրբեջանական մեդիայի գործելաոճին եւ համեմատել հայկական լրատվամիջոցների հետ: Նիկոլայ Ենիկոլոպովն ասաց, որ ադրբեջանական լրատվամիջոցներին ուսումնասիրելու եւ համեմատելու համար ժամանակ է պետք, ինչը բացակայում է, սակայն Haqqin.az կայքի գոյության մասին տեղեկացել է հայկական ԶԼՄ-ներից:
Արմեն Գասպարյանն ասաց, որ Հայաստանում իրեն նվիրել են գրքեր ցուցադրելու համար, թե ինչպես է ներկայացվում Հայաստանը ադրբեջանական ԶԼՄ-ներում. «Ես շատ կուզեի հավատալ, որ ադրբեջանական քաղաքական էլիտայի ներսում կգիտակցեն, թե այս տարիների ընթացքում ինչով են զբաղվել, որ ատելության հիմքի վրա սերունդ մեծացնելը հակաարդյունավետ ճանապարհ է, որովհետեւ երբեք ոչնչի չես հասնի: Եթե դու հարեւան պետությանը վերաբերվում ես ինչպես, կներեք, որ մեջբերում եմ, խավարասերի, որին պետք է ճզմել, ակնհայտ է, որ պատասխան վերաբերմունքը նույնը կլինի»:
Կարդացեք նաև
Արմեն Գասպարյանը նկատեց, որ նման հայտարարությունները կատարում են հասարակական դեմքերը. «Բոլոր այդ մարդկանց կցանկանայի ասել, որ այդ ամենի պատասխանատվությունը վաղ թե ուշ պետք է կրել»:
Նա նշեց, որ նախորդ տարի ապրիլին ադրբեջանական մեդիայում հրապարակվող նյութերը կարող են որակվել որպես քաղաքական էքստրեմիզմ. «Դա խոսում է երկրի ներսում ոչ առողջ հասարակության մասին, եւ դրա մասին երբեք չպետք է մոռանալ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Արմեն Գասպարյանի հայտնած մտքերն ինձ հիշեցնում են հայտնի անեկդոտը, երբ նոր քնից արթնացած մեկը տաքսու վարորդին ասում է՝ քշի Ստամբուլ։ Հարգելի Արմեն (ի դեմս Ձեզ, դիմում եմ նաև արմյանսկի յազիկը սախրանիտ արած մյուս “հայորդիներին”) այս ե՞րբ եք Ռուսաստաններում քնից արթնացել։ Գոնե լռեիք, որ չգիտեիք հաքքին․ազ-ի գոյության մասին։ Բա ի՞նչի մասին գիտեիք։ Իսկ օլգա սկոբեևայի կամ դմիտրի ռոգոզինի մասին գոնե գիտե՞ք։ Գոնե ապրիլյան պատերազմի մասին գիտե՞ք։ Թե էլի քաղկոռեկտությունից դրդված տապ եք արել ․․․․
Հ․Գ․ Կարելի է շատ փակագծեր բացել, բայց անիմաստ է, ուղղակի հիմա կվերընթերցեմ մեծն Չարենցի Խմբապետ Շավարշը՝ Դե, հայեր էին՝ լիրբ ու մուխաննաթ, հայեր ․․․ ացած