Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները ճիշտ չեն անվանել Կողբում նախատեսված, վարչապետի կողմից «զիլ» որակված ծրագիրը

Նոյեմբեր 14,2016 18:01

Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի՝ սահմանամերձ Կողբի ղեկավար Արսեն Աղաբաբյանին հարցրինք, թե նոյեմբերի 11-ին Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ Կողբում աուդիոստուդիա գործարկելու ի՞նչ ծրագիր է ինքը առաջարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, որ վերջինս այն «զիլ» է որակել:

Ա. Աղաբաբյանը նշեց, որ հանդիպումը լուսաբանող լրագրողները շփոթել են, իրականում ինքն առաջարկել է Կողբում իրականացնել թվային ստուդիա ստեղծելու ծրագիր:

Կողբի համայնքապետի խոսքերով՝ այն նորարարական լուրջ ծրագիր է, որը թույլ կտա բազում աշխատատեղեր ստեղծել: Թվային ստուդիան կզբաղվի եռաչափ մոդելավորմամբ, թվային լոգոտիպերի, աուդիոգրքերի արտադրությամբ եւ այլն:

arsen-axababyan_n

Կողբի համայնքապետն ասաց, որ բացի վերոհիշյալ ծրագիրը,ինքը կառավարության ղեկավարին ներկայացրել է 3 ծրագիր՝ ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման. Կողբում էթնոտուրիզմի զարգացման, ցելիոլիտ հանքանյութի վերամշակման ծրագրեր: Ա. Աղաբաբյանի վկայությամբ բոլոր ծրագրերը լուրջ մշակումների արդյունք են, կան ֆինանսական ներդրողներ:

Նա հայտնեց, որ ինքն այսօր կառավարությունում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացնելու է վերոհիշյալ ծրագրերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սլավիկ Միրիջանյան says:

    Ցելիոլիտ չէ այլ ցոլիտի հանքանյութ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930