Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կոչնչացվեն շարքից դուրս եկած զրահապատ մեքենաները՝ Գերմանիայի ֆինանսավորմամբ (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2016 17:44

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն «Վստահության հիմնադրամ» խորագրով նոր ծրագիր կիրականացնեն, որի շրջանակում առաջիկայում կկատարվի զինված ուժերի՝ գործածությունից դուրս եկած զրահապատ մեքենաների ոչնչացում: Այս մասին նոյեմբերի 14-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:

Նա նշեց, որ  ծրագրի իրականացումը կղեկավարի Գերմանիան. «Օրեր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Գերմանիան այդ նպատակով կհատկացնի 1 միլիոն եվրո: Մինչեւ տարեվերջ կիրականացնենք իրավական եւ նախապատրաստական համաձայնեցումներ, որից հետո ծրագիրը կմեկնարկի»:

ՊՆ պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ ծրագիրը ներառում է ականների հետ կապված կրթական միջոցառումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930