Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կկարողանա հետևել ջրային պաշարների հոսքերին՝ տիեզերական արբանյակների միջոցով

Նոյեմբեր 14,2016 17:40

Համաշխարհային բանկը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության և հատկապես Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ունեցած բազմամյա համագործակցությունը, քանի որ այստեղ համընկնում են բոլոր կողմերի նպատակները՝ գյուղացու համար ապահովել արդյունավետ ոռոգում:

Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, ծրագրերի իրականացման թիմի ղեկավար Ուինսթոն Յունը:
«Հատկապես ուզում եմ նշել ՋՏՊԿ ԾԻԳ-երի հետ ունեցած մեր աշխատանքը, որը գոհացուցիչ է ոչ միայն արդյունավետության առումով, այլև գործելաոճի: ՀԲ-ի համար շատ կարևոր է, որ իրականացված նախագծերն ընդունելի լինեն համայնքների համար և ստանան դրանց աջակցությունը: Գեղարդալճի ինքնահոս համակարգի ներդրման ընթացքում բոլորս ականատես եղանք Գողթ և Գառնի համայնքների բնակիչների դժգոհությանը:

Այս ընթացքում ՋՏՊԿ մասնագետների գործելաոճն ուղղակի կարող եմ բնութագրել որպես օրինակելի՝ շատերի համար: Այն պատրաստակամությունը, որ դրսևորեցին մասնագետները համայնքի ներկայացուցիչների առարկություններն ու առաջարկները լսելու ուղղությամբ, ինչպես նաև՝ դրանք հետագա աշխատանքներում հաշվի առնելու առումով, խոսում են բարձր արհեստավարժության մասին»,- ասաց նա:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանին ներկայացնելով Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի իրականացման հետագա ընթացքը, ՀԲ պաշտոնյան տեղեկացրեց, որ Գողթ և Գառնի համայնքների ներկայացուցիչների առարկությունները քննարկվել են ՀԲ անկախ ստուգող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի եզրակացության մեջ ներառված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները:
Անդրադառնալով ջրային ոլորտի օրենսդրությանը՝ Ուինսթոն Յունը նշեց, որ աշխատել է բազմաթիվ երկրներում և կարող է վստահորեն ասել, որ ՀՀ օրենսդրությունը օրինակելի կարող է դառնալ բազմաթիվ երկրների համար:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեի աշխատանքը բարձր գնահատելու համար և կարևորեց Համաշխարհային բանկի հետ իրականացվող աշխատանքները: Չնայած այս ամենին՝ Ա. Հարությունյանը համոզված է՝ ոլորտը բարեփոխման կարիք ունի.
«Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն երկուսը. Նախ՝ ազատվել կրկնվող գործառույթներ իրականացնող բոլոր տեսակի կառույցներից և ապահովել ոլորտի արդարացի օպտիմալացում, երկրորդ՝ գյուղացու համար ապահովել անխափան ջրամատակարարում: Ես համոզված եմ՝ այս երկու պայմանների իրագործման դեպքում շատ հարցեր կկարգավորվեն ինքնաբերաբար: Անգամ վարձավճարների հավաքագրման հարցը: Երբ գյուղացին տեսնի, որ իրեն պատշաճ մակարդակի ծառայություն են մատուցում, կվճարի դրա համար, հատկապես, եթե այս հարցում բացառություններ չլինեն»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ըստ ՋՏՊԿ նախագահի՝ ծրագրեր են մշակվում չհաշվառվող ջրի և ջրակորուստների ծավալները վերահսկելու, ինչպես նաև՝ էլեկտրախնայողության ուղղությամբ:
Այս կապակցությամբ Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ծրագրի իրականացման թիմի համաղեկավար Արուսյակ Ալավերդյանը տեղեկացրեց, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակների միջոցով կեսդարյա ժամանակային կտրվածքով, ինչպես նաև՝ ընթացիկ ժամանակում ջրային հոսքերին հետևելու լավ փորձ ունի: Այս ծառայությունից օգտվում են աշխարհի շատ երկրներ: Այս տարի, ՀԲ հայաստանյան ծրագրերի իրականացման թիմի ջանքերով, Հայաստանը ևս ընդգրկվել է այն երկրների շարքում, որոնք կարող են օգտվել Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակներից՝ անվճար հիմունքներով:

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930