Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը «ֆեմինիզացնելու» խնդիր չի դրված». փոխգնդապետ Ալիկ Ավետիսյան

Նոյեմբեր 14,2016 17:30

Հայկական զինված ուժերում կանանց ներգրավվածությունը 7-12% է: Նրանք հիմնականում ներգրավված են վարչական, բժշկական, թիկունքային պաշտոններում, ինչն աշխարհում ընդունված փորձ է: Այս մասին նոյեմբերի 14-ին «Կանայք զինված ուժերում» խորագրով քննարկման ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունը մի շարք հետազոտություններ է իրականացրել՝ պարզելու, թե կանայք ինչպե՞ս են վերաբերվում բանակում ծառայելու գաղափարին. «Արդյունքները հակասական են, թեեւ գաղափարը շատերի համար ընդունելի է: Հասարակության շրջանում տրամադրվածությունը դրական է: Ընդ որում, մենք չենք դիտարկում պարտադիր ժամկետային զինծառայությունը: Մեզանում խնդիր չի դրված «ֆեմինիզացնել» բանակը: Մեր խնդիրն է՝ մարդու իրավունքների տեսանկյունից ապահովել կանանց ներգրավվածությունը»:

Ալիկ Ավետիսյանը նշեց, որ կանանց արդեն կարող են ներգրավել մարտական ծառայության մեջ. «Մենք ունենք հատուկ ծառայություններում ներգրավված կանայք, որոնք բավականին հաջող են ծառայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930