Եվրամիությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ համագործակցության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունը:
«ԵՄ-ը բանակցություններ է սկսում Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՄ խորհուրդը նոյեմբերի 14-ին Եվրահանձնաժողովին ու ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին լիազորել է բանակցություններ վարել ԵՄ-ի և նրա անդամ-երկրների անունից՝ Ադրբեջանի հետ «համապարփակ համաձայնագիր» կնքելու վերաբերյալ:
Նշվում է, որ նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996թ. գործող համագործակցության և գործընկերության վերաբերյալ համաձայնագրին՝ «ավելի լավ հաշվի առնելով ընդհանուր նպատակները և մարտահրավերները, որոնց այսօր բախվում են ԵՄ-ը և Ադրբեջանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ