Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերանայվի փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման

Նոյեմբեր 14,2016 16:47

Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։

Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի, փոքր ՀԷԿ-երի զարգացման 2009թ. հաստատված սխեման, ըստ էության, խախտված է։ Մասնավորապես կան անհամապատասխանություններ սխեմայում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև.

-Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է կառավարությանը 2009թ. հունվարի 22-ին ընդունված արձանագրային որոշումը ճանաչել ուժը կորցրած և ֆինանսական միջոցների առկայության պարագայում, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, մշակել փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր սխեմա։

Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։

Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930