«Ես բացարձակ դեմ չեմ, երբ որ կպնում են իմ անձին, բացարձակ դեմ չեմ, երբ որեւէ մեկը որոշում է, որ կարելի է եւ պետք է ՊՆ նախարարի դիմանկարը պատկերել 1000 դրամանոց купюра-ի վրա: Դա ամեն մեկի ճաշակի հարցն է: Երբ որ դա անում է մարդ, որը ինքը դասալիք է, դա ինձ մոտ առաջացնում է առնվազն ծիծաղ, մնացածը իր գործելաոճի խնդիրն է»,- այսպես այսօր ԱԺ-ում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն իր գնահատականը տվեց այս օրերին բանակի հետ կապված քննարկումներում որոշ ձեւակերպումների մասին՝ ասելով, որ դրանք պատիվ չեն բերում:
Նա անդրադարձավ մամուլի հրապարակումների վերնագրերին՝բանակի համար 1000 դրամ պարտադիր վճարի թեմայով՝ «Մահ իմացեալ, մահ՝ վճարեալ»՝ ասելով, որ իր համար անհասկանալի է դա:
Էլինար Վարդանյանը նախարարին հարցրեց՝ հիմնադրամի միջոցները միայն մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների կամ զոհվածների ընտանիքների՞ համար է, որովհետեւ ծնողի համար ոչ մի տարբերություն չկա՝ իր որդին մահացել է զորամասո՞ւմ՝ ներքին վարքագծի կանոնները խախտելու հետեւանքով, թե՞ պատերազմում:
Նախարարը պատասխանեց, որ ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողն այլ կարգավիճակ ունի: Ի տարբերություն հակառակորդի կողմից զոհված կամ վիրավորված զինծառայողի, այն զինծառայողը, որն ապօրինի գործողություների արդյունքում ստացել է վնասվածք կամ մահացել է, ՀՀ օրենսդրությամբ ունի քաղաքացիական հայցի հնարավորություն եւ փոխհատուցում, իսկ հակառակորդի դեպքում, դա անհնար է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ