ԱԺ-ում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես տեղեկացրել ենք, ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով բանակի հաշվին հարստացածների մասին՝ հորդորեց պատժել նրանց, որոնք պաշտոնանկ եղան. «Նրանք պաշտոնանկ եղան, որովհետեւ թալանի մասնակից էին»:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝«Լեհաստան որ հասավ՝ զինվորի պայոկը չի վաճառվում, դրա հետքերն ո՞ւր տարան»:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը մի վարկած գիտի. «Ես լսել եմ, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական նմուշների վաճառքով հավաքողների՝ կոլեկցիոներների համար եւ ինչ-որ մեկը իր պայոկը մեկ-երկու օրինակից հասցրել է այնտեղ»:
Կարդացեք նաև
Նախարարը խոստացավ ավելի ուշ ճշտել մանրամասները եւ պատասխանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ