Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Դիլիջան քոլեջում Նարինե Աբգարյանի հետ հանդիպում տեղի ունեցավ

Նոյեմբեր 14,2016 16:08

Նոյեմբերի 13-ին UWC Դիլիջան քոլեջում հանդիպում տեղի ունեցավ հայտնի գրող Նարինե Աբգարյանի հետ։ UWC Դիլիջան քոլեջի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված գրական երեկոյին ներկա էր շուրջ 200 մարդ՝ քոլեջի ուսանողները, Դիլիջանի, Վանաձորի եւ գրողի հայրենի քաղաք Բերդի բնակիչները։

UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Դենիս Դեւիդսոնը, ողջունելով Նարինե Աբգարյանին, պատմեց, որ ուսանողները գրադարանում հեղինակի գրքերի ընթերցանություն կազմակերպելով՝ հատուկ պատրաստվել էին նրա հետ հանդիպմանը․

«Գրականությունը մեր կյանքի մեծ մասն է։ Այն կարող է ուրախացնել մեզ տխուր օրերին, կարող է ստիպել ծիծաղել այն ժամանակ, երբ դժբախտ ենք, կարող է ստիպել մեզ մտածել այն մասին, թե ով ենք մենք, այն կարող է ապաստանել մեզ այն աշխարհից, ուր չենք ուզում ներկա լինել։ Ես հասկացա, որ Ձեր գրքերն այդ ամենը տալիս են ընթերցողին»,-նշում է Քոլեջի տնօրենը։

Հանդիպման մասնակիցները Նարինե Աբգարյանին նրա արվեստի, Հայաստանում եւ Ռուսաստանում անցկացրած կյանքի, ստեղծագործությունների բեմականացման եւ հնարավոր էկրանավորման, ինչպես նաեւ դրանց թարգմանության եւ համացանցային տարածման մասին շատ հարցեր տվեցին։ Գրողը երիտասարդ հեղինակներին «ուրիշների խորհուրդները չլսելու, այլ սեփական կարծիքին ապավինելու» խորհուրդ տվեց։ Քոլեջի բազմազգ լսարանին ուրախացրեց այն նորությունը, որ առաջիկայում Նարինե Աբգարյանի գրքերն անգլերեն կթարգմանվեն, այդպիսով ուսանողներն ավելի լավ կծանոթանան Հայաստանին, նրա պատմությանն ու ազգային ոգուն, քանի որ առաջիկա երկու տարին նրանք հենց այստեղ են ապրելու։

Նարինե Աբգարյանը UWC Դիլիջան էր այցելել վերջինիս համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հրավերով․

«Այժմ աշխարհում ընդհանուր արժեքների եւ առօրյայից ու քաղաքականությունից զատ ապագայի շուրջ մշակութային, ինտելեկտուալ երկխոսության պակաս կա։ Քոլեջի միջազգային միջավայրը ինտելեկտուալ հաղորդակցություն է սնում, եւ Նարինեի հետ հանդիպումը նման, հոգեւոր զարգացումը խթանող զրույցներից է»,-կարծում է Վերոնիկա Զոնաբենդը։

Նարինե Աբգարյանը, ով առաջին անգամ չէր UWC Դիլիջան քոլեջում, ասում է, որ այս դպրոցն ապագայի մի մասն է․

«Այս դպրոցում ձեւավորվում են այնպիսի մարդիկ, որոնք կփոխեն ապագան։ Նրանք այն սերմերն են, որոնք ճիշտ պտուղ են տալիս»,-նշում է գրողը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930