Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչպես է վերաբերում զինվորին միջին աշխատավարձ տալու գաղափարին:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ Բագրատյանի հետ համահեղինակ կլինի, եթե կարողանա ցույց տալ այդ գումարի տեղը:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց. «4-րդ տարին է՝ այդ առաջարկն արվում է: Քանի որ ես ընդդիմադիր պատգամավոր եմ, գլուխս խփեմ պատի, թե պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում: Որտեղի՞ց վերցնենք գումարները, եկեք վերցնենք այստեղից՝ ֆինանսների նախարարությունը 44 մլն է ծախսել, կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում, բա ԿԲ-ի 150 մլն-ը, բա մոտ 1000 ավելորդ մեքենան: Սա այն դեպքն է, որ հանեիք, կրճատեիք, տայիք զինվորին»:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Վստահ եմ, ձեր խոսքերի հետեւում կա հաշվարկ եւ ձեր թվերով ժամկետային զինծառայողների թվով զինծառայողների տարիներ շարունակ պահելու խնդիրը լուծվում է: Եթե նման հաշվարկ ներկայացնեք, ես պատրաստ եմ այդ հաշվարկի վրա աշխատել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ