Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ մեր համաքաղաքացիների մտահոգության հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ իրականացնում է Քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի վերակառուցման (կառուցման) աշխատանքները:
Աշխատանքների 1-ին մասը Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից Շիրակի փողոց հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտվել էին 2014 թվականին, սակայն ասֆալտ-բետոնյա վերին շերտը ժամանակավոր էր տեղադրվել, քանի որ հիմնական շինարարական աշխատանքների ընթացքում այն ենթակա էր վնասման: Այժմ ավարտվել են Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հանգույցի կառուցման աշխատանքները, որի վերջնական ասֆալտապատման աշխատանքների հետ միասին, կապալառու կազմակերպությունն՝ իր միջոցներով, իրականացնում է նաև 1-ին հատվածի ասֆալտ-բետոնյա ծածկի վերին շերտի փոխարինման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն