«Այո՛, այդ հազար դրամը պետք է տալ»,- նոյեմբերի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու նախաձեռնությանը, ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
«Երանի չէ՞ր հարյուր տարի առաջ ամբողջ հայ ժողովրդից հազարական դրամ հավաքեին, որպեսզի ժողովուրդը միավորվեր մի շատ կարեւոր խնդրի շուրջ, եւ Արեւմտյան Հայաստանը այսօր Թուրքիայում չէր լինի: Երանի չէ՞ այդպես լիներ: Խնդիրն այն է, որ 1000 դրամը սոսկ 1000 դրամ չէ, շատ ավելին է, քան 1000 դրամը: Խնդիրը սա է, որովհետեւ առաջին հերթին այդ դրամահավաքը, այդօրինակ դրամահավաքը միավորում է ազգը: Պատահական չէ, որ Վիգեն Սարգսյանը շատ ճիշտ ձեւակերպում է արել ազգ-բանակ հասկացողությունը, ի դեպ դա կարելի է ծավալել եւ դարձնել ազգ-պետություն: Մենք պարտավոր ենք անել դա՝ բոլորս անխտիր: Լավ է, որ նվազագույն աշխատավարձ ունեցողներից ձեռնպահ են մնում»,- ասաց նա:
Մերուժան Տեր-Գուլանյանը չի կարծում, որ որեւէ հայ կգտնվի, որ կասի, որ հազար դրամ չի տա բանակին. «Բայց այդ հայը իր տված հազար դրամի հետեւից ուզում է գնալ՝ ո՞ւր գնաց այդ փողը: Այն մեխանիզմը, որն առաջարկում է Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարը, կարծես թե կարող է հետեւել, հսկելի դարձնել: Դա առաջին հերթին պիտի բաց լինի մամուլի առաջ, ամբողջ հասարակության առաջ եւ ցանկացած մեկը պետք է կարողանա նայել եւ իմանալ, թե իր տված հազար դրամը ո՞ւր է գնացել: Այս դեպքում չեմ կարծում, որ կլինի որեւէ հայ, որ կասի՝ ես իմ հազար դրամը չեմ տա բանակին:
Կարդացեք նաև
Մերուժան Տեր-Գուլանյանը հավելեց, որ ամեն մարդ պետք է մասնակցի հայոց բանակի զարգացմանը, հայոց զինվորի պահպանությանը, ամեն հայ մարդ պետք է դա իր գործը համարի. «Այո՛, օլիգարխներ կոչված դասի ներկայացուցիչները կարող են վաճառել իրենց մեքենաները, շատ գեղեցիկ ժեստ կլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ես պատրաստ եմ զինվորի համար ամսեկան 10 000դրամ վճարելու,բայց քանի որ այս ռեժիմին չեմ վստահում,ուրեմն ոչ մի լումա էլ չեմ մուծելու:
Բանակի և Հայ Զինվորի համար առանց ձեր ասելու էլ մարդիք մեկ մարդու պես կանգնեցին, և ոչ թէ հազար այլ շատ ու շատ հազարներ հավաքեցին….. Իսկ այս ձևով ժողովրդին թալանելը ուղղակի խայտառակության վերջն է….. ուղղակի լացս գալիս է մեր երեխաների ապագայի համար…….ինչ վստահությունից է խոսում այս մարդը…..