Շվեդիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Haparanda Cup միջազգային մրցաշարում Ռուսաստանի հավաքականի 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներից երկուսը նվաճել են հայ ըմբիշները: 98 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Մաքսիմ Սաֆարյանը (նկարում), իսկ 59 կգ քաշայինների մեջ Արկադի Կիրակոսյանը բարձրացել է պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ vc.com-ի