Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարար Լ. Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Նոյեմբեր 14,2016 15:32

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման հնարավորությունը: Նախարարը միաժամանակ ընդգծել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում: Հաշվի առնելով չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ Հայաստանում առկա մեծ հետաքրքրությունը` Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի մարզերում կենտրոնի մասնաճյուղեր բացելու հնարավորությանը:

Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության անունից պրոռեկտոր Յեն Գուոհուանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին` ընդգծելով, որ պատմականորեն մեծ կրթական և գիտական ներուժ ունեցող Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը համատեղ նախագծերի նոր հորիզոններ են բացում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների օտար լեզուների համալսարանների շրջանավարտներին Հայաստանի և Չինաստանի պետական նմուշի վկայականներ տրամադրելու ուղղությամբ:

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտոր Դոնգ Ցինի հետ։ Քննարկվել են երկու երկրների մանկավարժական բուհերի կրթական համագործակցության զարգացման` մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Այսօր նախատեսված է նաև ՀՀ և ՉԺՀ կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930