Լրագրողները նոյեմբերի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պետք է, որ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 միլիոն դրամ հատկացնի համերգի կազմակերպմանը, եւ այդ կոնտեքստում 1000 գանձել քաղաքացիներից:
Դեւրիկյանը պատասխանեց. «Ես էլ եմ կարդացել, զարմացած եմ մնացել: Ինչքանով հասկացա հունվարի 28-ի միջոցառման համար է: Շատ ճիշտ կլիներ, որ հարցադրում ուղղվի, թե 50 միլիոնը արդյոք շատ չէ այդ միջոցառման համար, թվերը բացվեն, ցույց տան»:
Վարդան Դեւրիկյանը 1000 դրամների ֆոնին պատշաճ չի համարում 50 միլիոն դրամ համերգին հատկացնելը. «Ինչ-որ ձեւ պետք է վերանայումներ կատարվեն կամ եթե պայմանագրերը կնքված են, ուրեմն՝ այսուհետեւ մեր պաշտոնյաները, ղեկավարությունը պետք է անձնական օրինակ ծառայեն՝ այդ հարցերում առավելագույնս տեխնիկական միջոցներ խնայելով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ