ԱԺ-ում յուրաքանչյուր աշխատողից զինծառայողների համար 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագծի քննարկումն են: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախագիծը եւ պատասխանեց բարձրացված այն հարցերին, որոնք այս օրերին քննարկվում են հանրության կողմից:
Թե ինչու են այսքան հապճեպ բերել նախագիծը եւ փորձում անցկացնել, ով իրավունք ունի առանց մարդու կարծիքը հաշվի առնելու իր կողմից նվիրատվություն կատարելու նույնիսկ ամենաընդունելի նպատակի համար՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ հիմա են նախագիծը բերել, որովհետեւ աշնանային նստաշրջանն ավարտվում է եւ չէր կարելի այդքան հետաձգել ներդրումները:
Ինչ վերաբերում է հանրային լայն քննարկում անելուն՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ չափազանց կարեւորում է երկխոսությունը այս թեմայով. «Գիտեմ, որ այս օրերին հնչել են սուր, հաճախ իրար վիրավորող արտահայտություններ: Հավատացեք, որ սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում դրա մեջ, որովհետեւ այս օրենքի բովանդակությունը կարծես այն չէ, որ թույլ տար կարծիք ունեցող մեկին փորձել պիտակավորել կամ մեղադրել մյուսին»:
Նա ասաց, որ շահադիտական որեւէ նպատակ չի ունեցել՝ այս օրենքը ներկայացնելով, որովհետեւ որեւէ մեկը չի ուզում իրեն պատկերացնել՝ որպես այս օրենքի շահառու, բայց այս օրենքով կատարողը յուրաքանչյուրս պետք է լինի. «Մենք ունենք տարիների ընթացքում հայրենիքի համար զոհված, կյանք տված, հաշմանդամություն ձեռք բերած տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Եթե մենք փորձենք մշակել մի քաղաքականություն, որը թույլ կտար բյուջետային եղած միջոցների հարցին անդրադարձ կատարել բոլորին, մենք պոպուլիստական մի քայլ կանեինք՝ ընդառաջ առաջիկա ԱԺ ընտրություններին: Բայց օբյեկտիվորեն, այսօր բյուջեի հնարավորությունները դա թույլ չեն տալիս: Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները՝ ոմանց կարծիքով՝ թալանված, ոմանց կարծիքով՝ ոչ արդյունավետ օգտագործված, պետք է հետ բերել եւ դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար: Ուզում եմ շատ ազնիվ եւ բաց ձեզ ասել, որ միայն ուրախ եւ կողմ կլինեմ, եթե ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն եւ անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է, եւ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական եւ բազմաթիվ այլ պատճառներով: Բայց եթե այդպիսիք կան, պետք է պատժվեն եւ այդ գումարները պետք է վերադարձվեն՝ ինչպես կարգն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
դուք այդ անունները բոլորից լավ գիտեք: Սկսեք պաշտպանության նախկին նախարարից, գեներալներ մանվել, սեյրան ու նմանատիպ սպաներից, որոնց թվում է թե ֆեոդալական հասարակարգում են ապրում՝ էս սարն իմն է, էս ծառն իմ է կարգախոսով: Եվ բավական է ձեզ չհասկացուղի տեղ դնեք: Կույն անգամ տեսնում է այն, ինչը ձեզ անտեսանելի է թվում: Մյասնիկյան պողոտայի և Մոնումենտի բարձունքներին նայեք… էէէէէէէէէէէէ, ինչ ենք գոռում ու գոչում, միևնույնն է ձեր կուրությունը հոգուց է ու կապ չունի աչքերի հետ: