Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«1000-ական դրամները վստահել այն ՊՆ նախարարին, որը բանակում չի ծառայե՞լ». Գուրգեն Եղիազարյան

Նոյեմբեր 14,2016 14:33

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է , որ 1000 դրամների ակցիան գովելի է, սակայն վրիպում է եղել:

azat-arshakyan

«Հայելի» ակումբում նա խոսեց այդ բացթողման մասին. «Ընդունված երևույթ է, երբ պաշտոնյաները հրաժարվում են իրենց աշխատավարձից ու այն նվիրաբերում: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է իր տարեկան 400.000 դոլար ռոճիկից, փոխարենը ամիսը կստանա մեկ դոլար աշխատավարձ, կամ իր աշխատավարձը կստանա ու կնվիրաբերի: Այս 1000 դրամների ակցիայի փոխարեն այլ ակցիա պիտի լիներ՝ համաձայն որի հարուստները, հատկապես մեր հաշվին հարստացածներն, իրենց աշխատավարձը կնվիրեն հիմնադրամին հայկական բանակի սոցիալական ծառայության համար»:

Ըստ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ակցիան իրոք 1000 դրամանոց է: Պարոն Եղիազարյանը կարծում է, որ շան գլուխը լրիվ այլ հարթությունում է թաղված, որտեղ կապ չունի 1000 դրամը կամ թոշակներ նշանակելը. «ՀՀԿ-ն այս տասը տարիների ընթացքում ապացուցել է՝ ինչ ասել է, ոչինչ չի արել: Եվ հսկայական անջրպետ է ստեղծվել 40 ընտանիքների, ՀՀԿ-ի և ժողովրդի միջև: Հիմա գնում են դեպի ընտրություններ, հասցրել են գայլերին գառան փոստ հագցնել: Ու սրանով փորձում են մի կերպ անջրպետը հաղթահարել: Շրջանառության մեջ դրեցին մեկ պետություն, մեկ ազգ, մեկ բանակ կարգախոսը: Այնինչ սա նոր բան չէ: Այդ հասկացողությունը եղել է դեռ մեր լավագույն կայսրության՝ Տիգրան Մեծի ժամանակ, երբ այրուձին ստեղծվեց և մի ամբողջ ժողովուրդ բանակ էր: Հիմա խայտառակություն խայտառակությունից հետո: Ամենավերջին խայտառակությունն այն էր, որ «Սասնա ծռերի» ելույթից հետո բացարձակ զենքով տարածք գրավելուց հետո ողջ աշխարհը սկսեց գովաբանել «Սասնա ծռերին», երբ երեք դիակ կար: Նման նախադեպ աշխարհում չի եղել: Այս իշխանությունը հասկացավ, որ ընդհանրապես մակարդակ չունի և որոշել է փոփոխությունների շարք ստեղծել, թե ինչով պետք է ՀՀԿ- ժողովուրդ անջրպետը լրացվի »:

Ըստ պարոն Եղիազարյանի՝ խնդիրը 1000 դրամը չէ, այլ վստահությունը. «1000-ական դրամ ժողովուրդը հավաքի ու վստահի 37 դրամանոց ձուն 50 դրամով գնողի՞ն, կամ նրան, որ իր եղբոր անունով կազմակերպությո՞ւն է ստեղծել ու ցորենի տենդերներն ինքն է շահում: Սա ասում եմ Մովսես Հակոբյանի մասին, կամ վստահել այն ՊՆ նախարարին, որը բանակում չի ծառայե՞լ»:

Այս համատեքստում պարոն Արշակյանը շեշտեց, որ չինովնիկներին պետք է բանակին հատկացումներից հետո միայն գումար տրամադրվի: Երբ բանակի հատկացումները կլինեն, եթե նրանց համար գումար մնա, կստանան, եթե ոչ, ուրեմն թող կառավարության շենքի առաջ գլխարկները դնեն ու 1000 դրամ մուրան: Նա վրդովվեց հատկապես ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունից ու մտահոգություն հայտնեց, թե ստացվում է՝ պետք է ձայն չհանենք նրա համար, որ տաղանդավոր երեխա ունի. «Նրա հայտարարությունը շատ սխալ էր: Մինչդեռ բոլորիս հոգսը կինն է, նախարարը պետք է վազքով գնար տեսներ՝ որն է մահացած կնոջ մահվան պատճառը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930