Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո որոշ դպրոցներ իրենց ծրագրերում սեփական նախաձեռնությամբ ցեղասպանության թեմայով դասեր են ներառել, ինչը դժգոհություն է առաջացրել այդ երկրում բնակվող թուրքերի շրջանում:
Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` Գերմանիայում «Թուրք ծնողների միությունների» համանախագահ Ալի Սաքը հայտարարել է, որ թուրք ծնողներից բողոքներ են ստանում այդ թեմայով: Սաքը պնդել է, որ Բունդեսթագի` ցեղասպանության թեմայով դասերն ուսումնական ծրագրերում ներառելու հորդորին հետևած դպրոցներում թուրք և գերմանացի աշակերտների միջև կարող է լարվածություն առաջանալ:
Թուրքական միությունների ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստվում են նամակներով դիմել բոլոր նահանգների կրթության նախարարություններին` ավելացնելով, որ իր տեղեկություններով երկրի բոլոր նահանգներում պատրաստվում են ցեղասպանության թեման մասսայական կերպով ներառել դպրոցական դասագրքերում:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում