«Որպես ԵԱՀԿ նախագահող՝ մենք մեր կարծիքն այդ ամենի շուրջ չենք փոխել՝ շփման գծի երկայնքով հրադադարը կայունացնել է պետք»,-նոյեմբերի 14-ին ՆԱՏՕ-ի հայաստանյան տեղեկատվական կենտրոնում Aravot-ի եւ Newsinfo-ի հետ զրուցում անդրադառնալով արցախաադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նրա խոսքով. «Ցանկացած գաղափար եւ առաջարկ, որը կնպաստի այդ կայունությանը, մենք ողջունում ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ