Լրահոս
Օրվա լրահոսը

3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ բժշկական հետազոտման ենթարկելու պատրվակով, խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու համար

Նոյեմբեր 14,2016 13:42

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը։

Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել առ այն, որ Լոռու Գուգարք գյուղում ինչ-որ անձինք, ներկայանալով որպես բժիշկներ, հերթագրել, ապա բժշկական՝ համակարգչային հետազոտության են ենթարկել տարբեր բնակիչների՝ համապատասխան վարձատրության դիմաց՝ չունենալով բժշկի մասնագիտություն։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար:

Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Գեղահովիտ գյուղի և Եղվարդ քաղաքի երեք բնակիչներ, ներկայանալով որպես բժիշկներ, մատչելի գներով բժշկական հետազոտման ենթարկելու պատրվակով, նախապես հերթագրել են մարզի մի շարք բնակիչների, այնուհետև «Rofes» սարքի միջոցով կազմակերպել նրանց առողջության համակարգչային հետազոտումը, իբրև հայտնաբերել հիվանդություններ և կատարել դեղորայքային նշանակումներ՝ նշված անձանցից հափշտակելով գումար: Քրեական գործով 12 անձ ճանաչվել է տուժող։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի՝ Ա.Մելոյանին, Ա.Թադեւոսյանին և Ն.Մուրադխանյանին, 2016 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Քննությամբ պարզվել է, որ համապատասխան մասնագիտացում չունեցող անձանց կողմից բժշկական հետազոտման են ենթարկվել նաև այլ տարածքների բնակիչներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված երեք անձանց գործողություններից տուժած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930