Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն հասկանում է հակամարտությունների լուրջ ազդեցությունը ՀՀ-ի ժողովրդի վրա». Ուիլյամ Լահյու (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2016 13:10

«Վերջերս քննարկել ենք Սիրիայի խնդիրը: Հայաստանը լինելով փոքր երկիր՝ մոտ 20 հազար սիրիահայերի է ընդունել: Հիմա Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում, պատերազմից շատ հայեր են տառապում»,-նոյեմբերի 14-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի իր պաշտոնակիցների հետ քննարկել է նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. «Անշուշտ, ՆԱՏՕ-ն հասկանում է Հայաստանի ժողովրդի վրա նման շարունակական հակամարտությունների թողած լուրջ ազդեցությունը: Թեեւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ այդ հակամարտություններում, բայց մեր գործընկերների հետ միասին փորձում ենք քաղաքական օժանդակություն տրամադրել այն հաստատություններին, որոնք աշխատում են այդ տարածաշրջաններում հանուն խաղաղության»:

Ուիլյամ Լահյուն նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կայուն են եւ շարունակելու են այդպիսին մնալ:

Հավելենք, որ Հայաստանում «ՆԱՏՕ շաբաթ»-ի մեկնարկի առթիվ սպասվում են տեղեկատվական բնույթի մի շարք միջոցառումներ:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930