«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու հոդվածով:
«Այս առումով չկա որեւիցե ապացույց , որ նման գործողություն է կատարվել»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ միաժամանակ Անի Հովհաննիսյանի մեղադրանքից հանվել է նախնական համաձայնությամբ, խմբով, Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու հոդվածը: Մեղմացվել է մինչ այդ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթումը, որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ներկայումս նա մեղադրվում է ՔՕ 182-ի 1-ին մասով՝ շորթում հոդվածով:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ