Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հերթական անգամ Հանրային հեռուստատեսության հետ կապված իր բողոքը ներկայացրեց՝ ասելով, որ Հանրային հեռուստատեսությունը 5 տարվա մեջ որեւէ անգամ ԱԺ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարցերն ու ելույթները չի հեռարձակել:
Նա հարցրեց՝ ԱԺ-ի վճարված գումարներով պատվիրված հեռուստաեթերի գումարներով Հ1-ը գոնե հակաադրբեջանական կոնվենցիայի մասին իր ելույթը ցուցադրելո՞ւ է, թե՞ ոչ:
Գալուստ Սահակյանի պատասխանը առաջացրեց պատգամավորների ծիծաղը. «Ինչ ասեմ, ես էլ ձեր օրին եմ, այնպես որ մի շարունակեք»:
ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանն էլ Կապանում քաղաքապետի ընտրություններից 1 ամիս անց Շինարարներ թաղամասին տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանն անդրադարձավ: Նա ողջունեց այն քաղաքացիներին, որոնք բոյկոտում են տրանսպորտի թանկացման որոշումը եւ շարունակում են նախկինի նման 50 դրամ վճարել: Եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա անցկացնել այս որոշումը, դրան կհետեւեն քաղաքի այլ թաղամասերի տրասնպորտային սակագների բարձրացում եւս, ուստի քաղաքացիները պետք է հետեւողականորեն շարունակեն պայքարը՝ իրենց իրավունքների համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ