Լրահոս
Օրվա լրահոսը

Հիլարի և Բիլ Քլինթոններն ամուսնալուծվո՞ւմ են. ԶԼՄ-ներ

Նոյեմբեր 14,2016 12:44

Christian Times Newspaper պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրած Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ Բիլ Քլինթոնից: Տեղեկությունը զանգվածաբար տարածվել է ռուսական առաջատար լրատվամիջոցների կողմից, այնուամենայնիվ, որևէ հավաստի աղբյուրից չի հաստատվել:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հիլարիի փաստաբանները ապահարզանի վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացրել Նյու Յորք նահանգի գերագույն դատարան:

Որպես ամուսնալուծության պատճառ նշվում են «անհաշտ տարաձայնությունները»: Ըստ պարբերականի՝ Քլինթոնների միջև կա առանձին ապրելու համաձայնագիր, բացի այդ, նրանք պայմանավորվածություն ունեն համատեղ ձեռք բերված գույքի բաժանման վերաբերյալ: Պարբերականը գրում է, որ Քլինթոններին արդեն վաղուց կապում են միայն գործնական հարաբերությունները, և այժմ՝ Հիլարիի պարտությունից հետո, նրանք կարող են պաշտոնապես բաժանվել:

Տեղեկատվությունը չեն մեկնաբանել ո՛չ Քլինթոնները, ո՛չ էլ նրանց մոտ շրջապատից որևէ մեկը: Այլ լրատվամիջոցներում նման հրապարակում չկա: Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտությունից մի քանի օր անց Նյու Յորքի բնակիչները նրան նկատել էին ամուսնու հետ անտառում զբոսնելիս:

Christian Times Newspaper պարբերականը բացվել է 2015թ. դեկտեմբերին, այն հավաստի աղբյուրների շարքում չէ, ավելին, նախկինում աչքի է ընկել կեղծ նորությունների հրապարակմամբ հենց Հիլարի Քլինթոնի մասին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930