Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զավեշտալի պահանջներ՝ դեղատանը

Նոյեմբեր 14,2016 15:30

Շան կեր, киевский զուգարանի թուղթ, կոկորդի բժիշկ մոմ. Անդրանիկի փողոցում տեղակայված դեղատներից մեկի վաճառասեղանին փակցված են հաճախորդների զավեշտալի պահանջները:

«Բարեւ ձեզ, ինձ մի հատ քթի Ստալին կտա՞ք», «Բարեւ ձեզ, 911-ի бродяга կտա՞ք», «Հավերիս համար Վիագրա կտա՞ք, էս 6 ամիս է՝ չեն ածում, ասել են՝ Վիագրա տամ». այսպես վաճառողուհին գրի է առել, թե ինչ հարցով են երբեմն մարդիկ դիմում իրեն՝ այդպիսով զգուշացնելով ներս մտնողին, որ «Սալին» դեղի փոխարեն Ստալին չեն ուզում, հավերի ձու ածելու համար «Վիագրան» պիտանի չի, իսկ 911-ի Бадяга է լինում սովորաբար:

Անվստահությունն այնքան է մեծացել, որ դեղատան աշխատողից պահանջում են հղիության թեստը փորձել, տեսնել աշխատում է, նոր տալ, բողոքում են, որ մոմիկը դնում են բերանում, անմիջապես հալում է, չեն հասցնում բժշկի ասած ցուցումները կատարել եւ ուզում են ամենաանհավանական տնտեսական, կենցաղային ապրանքները, որոնք կապ չունեն դեղատան եւ բժշկության հետ առհասարակ:

 

Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930