Ապրիլյան պատերազմից հետո բանակում բազմաթիվ թերացումների, չարաշահումների եւ յուրացումների մասին խոսակցությունները լայն քննարկումների առիթ դարձան:
Անգամ որոշ պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին, թեեւ աշխատանքից ազատելու կամ ազատվելու ձեւակերպումներն այլ էին: Բայց որեւէ մեկը, ով բանակին տրամադրված միջոցներն էր յուրացրել կամ անարդյունավետ կառավարել դրանք, պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, յուրացումները եւ չարաշահումներն այդպես էլ չվերադարձվեցին:
«Առավոտի» հարցին` չե՞ք կարծում, որ նման բաներն են, որ հակազդեցություն են առաջացնում սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու գաղափարին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Թերացումներ թույլ տված պաշտոնյաների կողքին էին նաեւ Ուրֆանյանի նման սպաներ, Ռոբերտ Աբաջյանի նման հրաշագործ զինվորներ: Այդ զինվորներն իրականացրել են իրենց հրամանատարի հրամանները: Չի կարելի մի քանի պաշտոնյաների սխալ աշխատանքով ստվեր գցել ողջ ԶՈՒ-ի վրա»: Իսկ պատասխանատվությունն, ասում է Շարմազանովը, դատական համակարգի խնդիրն է, եւ հորդորում է այնտեղ ներկայանալ փաստերով:
Կարդացեք
«Առավոտ»
Կարդացեք նաև
12.11.2016