Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 2 վիրավոր երիտասարդներ․shamshyan.com

Նոյեմբեր 14,2016 11:20

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։

Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե նշված անձինք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ այս պահին քննչական աշխատանքներ են կատարում քննիչները։ Նշված վայրը Չարբախ թաղամասում հայտնի «Լիա» գեղեցկության սրահն է։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, վարչության պետի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930